2 Դեկտեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հանելու քննարկում այս պահին չկա, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ, այնուամենայնիվ, խմբակցությունում առաջիկայում ևս մեկ նիստ հրավիրվի՝ այդ հարցը քննարկելու համար, Մելքոնյանը արձագանքել է. «Չեմ կարծում, որովհետև ոչ ոք չի կարող Աղազարյանին հեռացնել»։

Հարցին, թե իր համար անակնկա՞լ էր այն, որ Աղազարյանը որոշեց մերժել մանդատը վայր դնելու մասին վարչապետի «խնդրանքը», Մելքոնյանը պատասխանել է. «Անակնկալը ո՞րն է, ինքն է որոշում՝ դնել կամ չդնել, ոչ ոք իրեն չի ստիպում դնել կամ չդնել։ Ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը»։

 

 

Լրահոս