3 Մայիսի, 2024

Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, հայտնում է Reuters-ը վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Ռուսական զորքերը չեն խառնվում ամերիկյան զորքերին, ասել է նա, այլ օգտագործում են առանձին կացարան 101 ավիաբազայում:

Reuters-ի աղբյուրը իրավիճակը անվանել է ոչ շատ լավ, բայց կարճաժամկետ հեռանկարում կառավարելի: Ինչպես պարզել է գործակալությունը, ԱՄՆ-ը Նիգերի իշխանություններին հասկացրել է, որ ամերիկացի աշխատակիցները չեն կարող գտնվել բազայում ռուս զինվորականների հետ։

ԱՄՆ-ը համաձայնել է Նիգերից դուրս բերել ավելի քան 1000 զինվորական այն բանից հետո, երբ աֆրիկյան երկրում իշխանությունը ստանձնած ռազմական իշխանությունը դադարեցրեց ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիրը:

Լրահոս