2 Մայիսի, 2024

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական զենք կիրառելու մեջ։

Այս մասին ասված է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցները մտցվել են, ինչպես ասվում է զեկույցում, Մոսկվայի համար արտաքին ագրեսիայի և ներքին ռեպրեսիայի հետ կապված ծախսերը մեծացնելու նպատակով։

Պետդեպարտամենտը ռուսական բանակին մեղադրում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լայնորեն կիրառված քլորոպիկրին՝ արցունքաբեր և շնչահեղձ գազ օգտագործելու մեջ։ Պատերազմում դրա օգտագործումն արգելված է Քիմիական զենքի մասին կոնվենցիայով։

kotayk

Լրահոս