Ամոթը ոչ թե նահատակությունն է,այլ՝ կենդանի մեռել լինելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Տգետներ,նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են։
Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է Հայաստանի ԱԺ-ում իր կոլլաբորացիոնիստական ու ադրբեջանահաճո ելույթները։
Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ Նիկոլի հերթական զառանցանքներին, բայց հիմա մի էպիզոդի մասին եմ ուզում խոսել։
Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։
Սա նույնիսկ նահատակ բառի իմաստը չի ընկալում։
Նահատակը ՝ վեհ գաղափարի ,հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է։
Նահատակ էին Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։
Նահատակ էր Վարդան Մամիկոնյանը։
Նահատակ էին Դուշման Վարդանն ու Ռոբերտ Աբաջյանը»։
30