Երևանի քաղաքապետարանում «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն դաշնակից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանը Եվրամիություն մտցնելուն զուգահեռ նաև մտահոգված է վրացական ներքաղաքական իրավիճակով ու մեղադրում է այնտեղի իշխանություններին «ընտրություններ» կեղծելու մեջ։ Այս միավորի քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, թե «վրացական իշխանությունները կեղծել են ընտրությունները, որ անընդունելի է ինչպես քաղաքակիրթ աշխարհի և իրական ժողովրդավարության կողմնակիցների, այնպես էլ առաջադեմ աշխարհի առավելությունները տեսած վրաց ժողովրդի համար, որ իր ապագան տեսնում է ԵՄ-ում ու պատրաստ է պայքարել իր ապագայի համար»։
««Հանրապետություն» կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում ժողովրդավարության և ինքնիշխանության համար պայքարող ուկրաինացի, մոլդովացի և վրաց ժողովուրդներին», – ասված է հայտարարությունում։
Արամ Սարգսյանի կուսակցությունում, սակայն, չեն հստակեցրել, թե արդյո՞ք իրենք պատրաստվում են անձամբ մեկնել Վրաստան ու մասնակցել հակակառավարական ցույցերին «ի տապալումն Ռուսաստանի և ի բարգավաճումն Եվրամիությանս»։