Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ եթե Կիևը սպառի զինամթերքը, Ուկրաինայի հետ հակամարտությունը կավարտվի մեկ-երկու ամսից։
«Ուկրաինան չի դիմանա մեկ ամիս, եթե փողը և փամփուշտները վերջանան։ Այդ դեպքում ամեն ինչ կավարտվի մեկ, մեկուկես կամ երկու ամսից», — ասել է նախագահը` պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին:
Պուտինի խոսքով՝ այս առումով Ուկրաինայի ինքնիշխանությունը գրեթե զրոյական է դառնում։
«Եթե նրանց արևմտյան հովանավորները ցանկանում են հասնել խաղաղության, ճանապարհը շատ պարզ է, ես ժամանակին համապատասխան ազդանշաններ էի ուղարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։ Արագ փակեք բոլոր իրավական հարցերը, այդ թվում՝ չեղյալ համարելով բանակցություններն արգելող այս հրամանագիրը»,- եզրափակել է Պուտինը։
54