14 Հոկտեմբերի, 2023
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։

Փաստաբան Ալով Սաֆարալիևը հայտնել է, որ ինքը ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները Արայիկ Հարությունյանին պաշտպանելու համար։

«Նա գիրք խնդրեց և նրան տրամադրեցին։ Արայիկը կապ է հաստատել նաև ընտանիքի հետ։ Ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար։ Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ հանդիպում չի անցկացրել»,-հայտնել է ադրբեջանցի փաստաբանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ապօրինի քրեական գործ էր հարուցել դեռևս 2020-ի հոկտեմբերի 28-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, նրա նկատմամբ հետախուզում էր հարուցվել։

kotayk

Լրահոս