«Այդ խիստ հիմնավորված և համարժեք ելույթը նախ, արժանացավ ադրբեջանական հոգևոր առաջնորդի առնվազն անհարիր որակումներին, ապա երկրի ներսում զուգադիպեց նոր, առավել անթաքույց հակակեղեցական արշավի մեկնարկի հետ: Բայց Հայ Եկեղեցուն թիրախավորելու և ընդհանրապես հանրությունում հիշյալ ոճրագործությունները չնկատելու օրակարգ ներդնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ոչ թե կանխեցին հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությունները, այլ դարձան առավել լպիրշ, ադրբեջանցի զինվորական կոչվածներն արդեն չեն խորշում իրենց բարբարոսությունները համացանցում ցուցադրելուց, ինչ խոսք՝ «խաղաղության անգերազանցելի երաշխավոր են»:
Դե իսկ միջազգային կառույցների մասին խոսելը վաղուց է դարձել անիմաստ, սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը» …»,- գրել է Գևորգ Դանիելյանը։