«Երկուսն էլ բազմազավակ ընտանիք ունեին, յուրաքանչյուրը՝ 4 զավակ»։ Համայնաքապետի խոսքով, աշխարհազորայիններ էին, մոտավորապես՝ 7-8 ամսվա ծառայողներ են եղել․ «Արմոյի երեխաները՝ 2-ը չափահաս են, 2-ը՝ անչափահաս, Գագիկի երեխաները բոլորն էլ անչափահաս են»։
Սերոբ Աղաբեկյանը պատմեց նաև որ դեպքի ժամանակ Աբգարյան Արմոյի տղան իր հետ է եղել դիրքերում․ «Մի կրակոց է եղել՝ օդից ԱԹՍ-ով խփել են»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: