19 Մայիսի, 2023

Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առևտրատնտեսական համագործակցությունը դարձել է հայ-ռուսական կապերի իրական շարժիչ ուժը։

«Ռուսաստանը շահագրգռված է առաջ մղելու Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, առաջնահերթ՝ առևտրատնտեսական փոխգործակցությունը, որը դարձել է հայ-ռուսական կապերի իրական շարժիչ ուժը»,- նշել է Լավրովը։

Ինչպես արդեն տեղեկարել ենք, Մոսկվայում այսօր նախատեսված է նաև ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ի եռակողմ հանդիպում։

 

kotayk

Լրահոս