«Հենց այստեղից է թյուրըմբռնումը բոլորի մոտ սկսվում, երբ պրոպագանդում են տնտեսական հատվածի բոլոր պաշտոնյաները և անընդհատ հանրային խոսույթում ասում են, որ եկամուտների հայտարարագիր է: Ոչ, դա եկամտային հարկի հաշվարկի նպատակն իրավական ակտով ի սկզբանե անձանց հարկում է։ Եկամուտների հայտարարագրի անունը փոխում ենք, դնում ենք ֆիզիկական անձի եկամտային հարկի հաշվարկ»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով, այս հարցում իշխանություններն արդեն հետ քայլ են արել, որը շարունակական կլինի:
«Առաջին այդպիսի հետքայլն, որ մինչև 300 հազար դրամը չի հայտարարագրվում և հանրային ընկալումն այնպիսին է, որ չի էլ հարկվում, այսպիսի բան գոյություն չունի: Հայտարարության՝ մինչև 300,000-ի չհայտարարագրվող հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է, որ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին, դա նշանակում է, որ նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ամենակարևոր խնդիրը, որ մեր ամբողջ հանրությունը մոլորության մեջ է ընկնում, այն է, թե ո՞վ է որոշում այդ մինչև 300 հազար դրամը նվիրատվություն էր, պարտքով ստացված գումար էր, չհարկվող էր, թե ոչ: Շատ են այն դեպքերը, երբ որ փոխանցումները կատարվում են քարտից քարտ և ոչ թե հաշվեհամարի չհաշվեհամար տարբերակով։ Կատարվում են տարբեր տեսակի վճարհաշվարկային կազմակերպությունների ապարատների միջոցով, որտեղ անձը կամ նպատակը չի կարողանում նույնականացվել։ Այսինքն, պատկերացրեք այսպիսի իրավիճակ։ Դուք ձեր անձնական հաշվին 100,000 դրամ մուտքագրել եք որևէ մի վճարհաշվարկային կազմակերպության տերմինալի միջոցով, որտեղ չեք գրել, ով է, դրա նպատակը եղել է կամ պարտքով գումարի տրամադրումը, կամ պարտքի հետ վերադարձը, որն իրականում ինքը եկամուտ չի եղել, բայց յուրաքանչյուրդ, քանի որ նպատակ դաշտը նշված չէ և փաստաթղթավորումը պատշաճ կատարված չէ, կանգնելու եք հարկման խնդրի առաջ։
Այսինքն, ի՞նչ տեղի ունեցավ նշված օրինակում, 100,000 դրամ, հինգ անձի մեջ շրջանառվեց պարտքի մարման կամ պարտքի տրամադրման նպատակով, բայց յուրաքանչյուրը 20 հազարական դրամ հարկվեցին։ Այսինքն 100,000 դրամը մի անգամ հինգ անձի մոտ շրջանառվեց, արդյունքում 100,000 դրամ հարկ առաջացավ յուրաքանչյուր անձի համար։ Հետևաբար, նորից ձեր մոտ նշում կատարեք, որ հետագայում ստուգեք: Բացի այդ, եթե ունենում եք նվիրատվության, պարտքով փող տրամադրելու կամ ստանալու գործարքներ, դրա համար դուք պետք է կնքեք պայմանագրի գրավոր ձևը»,- ասաց Նաիրի Սարգսյանը: