28 Հունվարի, 2025
Ոստիկանները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին: Այդ մասին 24News-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հունվարի 26-ին նշված անձին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե:
Այս պահին Կիրիլ Ատաևը ձերբակալված է, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում տրանսգենդեր տիկտոկերը սրճարանում հայհոյանքներ էր հնչեցրել, ինչի հետևանքով 6-7 երիտասարդ ծեծել էին նրան։ 

 

Լրահոս