Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն։ Մասնավորապես, նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջը։
Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելի վարչապետի և Թրամփի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի՝ փետրվարի 4-ին։
«Իսրայելի կառավարության ղեկավարը առաջին օտարերկրյա ղեկավարն է, որը հրավիրվել է Սպիտակ տուն Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի սկզբում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ի դեպ, ինչպես գրում են իսրայելական լրատվամիջոցները, Նեթանյահուն շարունակում է ապաքինվել վիրահատությունից հետո։ Դա տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։
48