14 Հունիսի, 2023

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե խաղաղության գնալիս ինչո՞ւ պետք է Երասխում Ադրբեջանը կրակի հայկական դիրքերի ուղղությամբ, պատասխանել է․

«Գաղտնիք չէ, որ ոչ միայն խաղաղության պայմանագրի բանակցությունների, այլ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որ իր համար են ցանկալի: Սա առաջին դրսևորումը չԷ, վստահ եմ նաև՝ վերջին դրսևորումը չԷ: Այլ հարց է, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք՝ ՀՀ-ն, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի, կա՛մ մենք բանակցում ենք՝ բարի կամքով գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կա՛մ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է, հուսով ենք՝ նաև միջազգային հանրության համար»:

Ապա հավելել է, որ այսօր Երասխի հատված մեկնել է ԵՄ առաքելություն։

«Այս հարցն անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,- շեշտել է նախարարը։

 

kotayk

Լրահոս