19 Հուլիսի, 2023
Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ մամուլիսի ասուլիսին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին այսպիսի արձագանք է հրապարակել Ադրբեջանի ԱԳՆ-ն։«Այն, որ Հայաստանը, որը գրեթե երեք տարի չի կատարում Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան անխոչընդոտ տրանսպորտային ուղիներ բացելու իր պարտավորությունը, այժմ տարբեր պատրվակներով ձգձգում է տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը՝ ցույց է տալիս, որ այս երկիրը չի հասկացել, որ շուրջ 30 տարվա ինքնամեկուսացման իր քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։

Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, պետք է վերջ դնի երեսպաշտությանը, կեղծ շահարկումներին և կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

 

kotayk

Լրահոս