Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է հակամարտությունից հետո տարածաշրջանային զարգացումների, ազատագրված տարածքներում իրականացված լայնածավալ վերակառուցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի փաստացի վիճակի մասին։