4 Դեկտեմբերի, 2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ով այցով գտնվում է Մալթայում, հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ:

Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից:

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության, փոխհարաբերությունների, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Լրահոս