Այսօր Մինսկում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։
«Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները և համատեղ ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը»,- ասված է պաշտոնյայի հաղորդագրությունում Այս մասին ասվում է Բելառուսի նախարարության կայքում։
Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև հումանիտար խնդիրներ, ընդգծվել երկու երկրների ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը։