20 Մայիսի, 2026

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ որի, Քոչարյանի ձայնով ինչ-որ մեկը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Սա տարիներ առաջ դրվել էր շրջանառության մեջ ու հերքվել։

Բագրատ Միկոյանը նկատեց, որ նախկինում անդրադարձել է այս ձայնագրությանը և հարկ չի համարում կրկին դրան անդրադառնալու։

Լրահոս