Ձեր կրթության նախարարությունը հրապարակային, պաշտոնական, ոչ պաշտոնական ձևով բոլոր դպրոցներից հանել է տալիս հերոսների անկյունները: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ այցելել է իր դպրոց և հայտնաբերել, որ այնտեղում նախկինում ձևավորված հերոսների անկյունը նորանշանակ տնօրենը հանել է։ Այնտեղ եղել է 8 նահատակի լուսանկար։
«Էն օրն էլ ձեր վարչապետը կառավարության նիստին մի շատ հիմար պատճառով գեներալ Սմբատ Գրիգորյանի հուշատախտակ բացելու պատճառով սկսեց ասել՝ էդ ի՞նչ լսարաններ եք կոչում, պետք է հանենք: Դա է ողբերգությունը»,-ասաց նա:
24