20 Հունիսի, 2024

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նշում է, որ այս հանդիպման օրակարգում կարող են լինել Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը, հացահատիկի մատակարարման համատեքստում Սև ծովի հարցը, Ակկույու ատոմակայանում աշխատանքի առաջընթացը և գազային հանգույցի ստեղծման հեռանկարները։

Հունիսի 11-ին ՌԴ նախագահը հայտնել է, որ ակնկալում է Էրդողանի հետ հանդիպել հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում։

Լրահոս