12 Հունիսի, 2023

«Այդ ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չի եղել, իսկ եթե Արսեն Թորոսյանը   տվյալներ ունի, որ այդ ընթացքում ապօրինի միջնորդություններով դիմել են իրեն, ապա կարող է այդ մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել»։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, անդրադառնալով Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե քովիդի օրերին հակակոռուպցիոն կոմիտեից ու դատախազությունից զանգել են իրեն, որ միջնորդի՝ ծանր հիվանդներին հոսպիտալացնել։ Հիշեցնենք, որ նման հայտարարություն Թորոսյանն արել էր՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր,  որ Արսեն Թորոսյանին կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով հարցաքննելու անհրաժեշտություն կա։ Հակակոռուպցիոն կոմիտեից այս առնչությամբ  մեկնաբանություն չտվեցին,  թե երբ կհրավիրվի Թորոսյանը կկանչվի հարցաքննության։

Սակայն մեր տեղեկություններով առաջիկա օրերին Արսեն Թորոսյանին ծանուցում կուղարկվի և վերջինս կկանչվի հարցաքննության։

kotayk

Լրահոս