24 Հունիսի, 2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան էջում գրել է․

«Թարմ սադրանք` Ադրբեջանի կողմից. երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե պատնեշ են տեղադրել` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող, 120 000 մարդու, որոնց թվում` 30 000 երեխաների կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը փակելու համար:

Սա եղել է` Հաագայի դատարանի որոշման համատեքստում` ի լրումն ապօրինի արգելափակոցի տեղադրման և զրահատեխնիկա բերելու: Ադրբեջանի` էթնիկ զտման քաղաքականությունը ամենօրյա գործընթաց է, և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»։

 

kotayk

Լրահոս