7 Հոկտեմբերի, 2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2023 թվականի հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Գերմանիայի Բունդեսթագի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի Հանրապետության եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգող Ռոբին ՎԱԳԵՆԵՐԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:

kotayk

Լրահոս