4 Հունիսի, 2024
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության  մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, այս մասին ԱԺ-ում հյատարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, այդպիսի բան չկա»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով Հայաստանը համոզմունք ունի, որ թե՛ իր, թե՛ Ադրբեջանի Սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար։

«Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին, ապա արժի թարմացնել հիշողությունը մենք այս մասին խոսել ենք դեռևս 2018 թվականից, սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է»,- ասաց նա։

ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն կազմում։

 

 

Լրահոս