Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է վտանգել իր արտաքին առևտրաշրջանառության գրեթե 40 տոկոսը․ այս եզրակացությանն է եկել ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանումից ստացել է 3,2 միլիարդ դոլար։ Առևտրային եկամտի հիմնական մասը ձևավորվել է ռուսական շուկա մատակարարումների հաշվին՝ 2,9 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, հայ ներմուծողները ԵԱՏՄ երկրներից գնել են 5 միլիարդ դոլարի ապրանք։ Հիմնականում ներմուծվել է ռուսական արտադրանք՝ 4,87 միլիարդ դոլարի չափով։
Այսպիսով, 2025 թվականին Երևանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,2 միլիարդ դոլար, մինչդեռ աշխարհի մնացած երկրների հետ՝ 13,2 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ միության երկրների հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը։