Ս.թ. նոյեմբերի 1֊ին Ժնևում հանդիպեցի Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO) ՄԱԿ֊ում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար պարոն Մարկ Քասեյրեի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը․
«Հանդիպմանը քննարկվեցին զարգացման իրավունքի բնագավարում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Ներկայացվեցին նախկինում ԶԻՄԿ֊ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը։
Անդրադարձ կատարվեց Կազմակերպության կողմից աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ծրագրերին և ԶԻՄԿ֊ի գործունեության հիմնական նպատակային ուղղություններին։
Հանդիպման ժամանակ ընդգծվեց ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացի կարևորությունը` դատական իշխանության բեռնաթափման և առավել արդյունավետ արդարադատության համակարգ ձևավորելու տեսանկյունից։
Քննարկվեցին նաև ԶԻՄԿ֊ի և Հայստանի Հանրապետության հետագա համագործակցության հեռանկարները»,- նշել է նա։
11