ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում, Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում, իսկ միակ բանը, որը անում են հայաստանյան կառավարիչները, Ադրբեջանի ու Թուրքիայի այս կամ այն նախաձեռնության հետևից վազելն է:
Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց` փորձելով այն «վաճառել» Ադրբեջանին և դրանով իսկ ի ցույց դնելով Բաքվին հպատակվելու իր անսպառ պատրաստակամությունը»: