4 Դեկտեմբերի, 2024

ՀՀ կառավարության պարտականությունների  մեջ է մտնում պատմամշակութային բոլոր հուշարձանների պահպանությունը, պաշտպանությունը, հանրահռչակումը և զարգացումը, բայց ես չեմ կարող ասել, որ ՀՀ-ից դուրս  որեւէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունն է։

Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի հացրին այն մասին, թե ինչպե՞ս կարող է վերջին հայտարարություններից հետո պնդել, որ ՀՀ պարտավորությունների մեջ է մտնում Հայաստանի տարածքից դուրս պատմամշակութային արժեքների պաշտպանությունը։

«Պարտականությունը կատարելու համար պետք է նաև որոշակի հնարավորություն լինի, հասանելիություն և լծակ։ Այս առումով ես չեմ կարող ասել, որ ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը Հայաստանի պարտականությունն է։ ՀՀ տարածքից դուրս հուշարձանների պահպանությունը Հայաստանի կառավարության օրակարգի հարց է, ընդ որում՝ ՀՀ կառավարության օրակարգային հարց է նաև գլոբալ մշակութային ժառանգության պահպանությունը, որովհետև Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ–ի լիարժեք անդամ պետություն է»,–հավելեց Փաշինյանը։

 

Լրահոս