24 Հունիսի, 2023

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը նոր տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ իրեն խոշտանգել են եւ ստիպել ցուցմունք տալ ԱԱԾ տօրեն Արմեն Աբազյանի դեմ:

«Ինձ խոշտանգում էին ու հարցնում էին՝ Աբազյան Արմենին  ճանաչում ես, ասում եմ՝ այո, հետո հարցնում են՝ Աբազյան Արմենին երբ ես վերջին անգամ տեսել, ասում եմ, որ չեմ կարող հիշել, հեռուստացույցով եմ տեսել, անձամբ չեմ ճանաչում: Արա΄, քեզ էշի տեղ ես դրել, քեզ անձամբ էր տալիս ինֆորմացիան, թե Անդոյի միջոցով: Անդո ասելով վստահաբար գիտեմ, որ ինքը նկատի ունի Անդրանիկ Սիմոնյանին: Նոիյնաբովանդակ ցուցմունք էր պահանջում ինձանից գլխավոր դատախազի վրա՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազի ամուսինը  2007-2008 թվականներից իմ ամենամոտ ընկերներից մեկն է»,- ասել է նա՝ պատմելով իրեն խոշտանգելու պատճառների մասին:

Նշենք, որ ավելի վաղ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն ՔԿ-ում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Ավելի ուշ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, իսկ իրեն բռնության ենթարկելու մասին հայտարարություններն անհիմն են:

 

 

kotayk

Լրահոս