9 Հոկտեմբերի, 2023
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հանդես է եկել պրոարցախյան հայտարարությամբ՝ չնայած այն փաստին, որ օրերս նույն Իրանից հնչել էին նույնքան պրոադրբեջանական հայտարարություններ՝ կապված Արդբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման հետ:

Հեյդարին, հայտարարելով, որ արցախյան խնդիրը փակ չէ, պնդել է, որ Ղարաբաղն «ավանդաբար» պատկան էլ է Հայաստանին:

«Ներկայումս Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության տարածք է: Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ»,-ասել է Իրանցի պաշտոնյան ու հավելել՝ արտատարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները և օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար, իսկ Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել Ղարաբաղը, ուստի ավելի լավ է հայ-ադրբեջանական խնդիրները լուծել քաղաքական համաձայնագրերի և Իրանի նման երրորդ երկրի միջնորդությամբ:

Եթե պաղեստինաիսրայելական թեժ պատերազմի ֆոնին Թեհրանից Բաքու հղվող ու դիվանագիտական լեզվով շարադրված մեսիջները «թարգմանենք», կստացվի հետևյալը՝ Իրանը նախազգուշացնում է Բաքվին առիթից չօգտվել ու ուժով միջանցքը բացելու փորձեր չանել, հակառակ դեպքում կարող է կորցնել ոչ միայն Ղարաբաղը, այլև պետականորւթյունն առհասարակ: Իսկ եթե Ադրբեջանը չսադրի Իրանին ու չխաղա Իսրայելի խաղը, ապա Իրանը պատրաստ է դե ֆակտո ստեղծված իրավիճակը լեգիտիմացնել՝ կասկածի տակ չդնելով Ադրբեջանի հաղթանակը:

Ակնհայտ է, որ Իրանում զգում են իրենց գլխավերևում կուտակվող ամպերի կայծակնաբերության աստիճանն ու անհանգիստ են, քանի որ եթե անհանգիստ չլինեին, նման մեսիջներ չէին հղի Բաքվի ռեժիմին: Իրանը շատ լավ գիտի, որ Բաքվի հաղթանակը ոչ միայն Նիկոլի, այլև այդ երկրին սատարած հակաիրանական ուժերի ձեռքբերումն է. Բաքուն միայնակ երբեք չէր կարողանա հաղթել հայոց բանակին:

Ընդ որում՝ հատկանշական է, որ արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման բացակայության մասին, փաստորեն, Մոսկվան ու Թեհրանը միաժամանակ են խոսում. ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարության տողատակերը շատ չեն տարբերվում Իրանից հնչած հայտարարությունների բովանդակությունից:

Սկզբունքորեն Ալիևի շահերից էլ չի բխում Հայաստանի հետ պատերազմը, քանի որ նա դեռևս խնդիր ունի՝ մարսելու կուլ տված Արցախը, իսկ եթե վրա-վրա սկսի կլանել հայկական հողերը, կարող է ոչ միայն չմարսել, այլև սաստիկ «մրսել» հյուսիսից ու հարավից փչող քամիներից:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2336

 

 

kotayk

Լրահոս