30 Մարտի, 2026

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մոտ գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան ենթարկվել է հարձակման։

Այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

«Հարձակում Իրաքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազայի վրա», – ասվում է Telegram ալիքի գրառման մեջ։

Վնասի չափի կամ զոհերի թվի մասին տեղեկություններ չկան։ Ավելին, հարձակվողի ինքնությունը չի նշվում։

 

Լրահոս