24 Ապրիլի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս երեք շաբաթով։

Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է իր Truth Social-ի էջում։

«Ես անհամբեր սպասում եմ շուտով Սպիտակ տանը հյուրընկալելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին։ Ինձ համար մեծ պատիվ կլինի մասնակցել այս պատմական հանդիպմանը», – ասել է Թրամփը։

Օվալաձև աշխատասենյակում տեղի է ունեցել հանդիպում իսրայելցի և լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Լրահոս