9 Հոկտեմբերի, 2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է լիբանանցիներին, որ նրանց Գազայի հատվածում պաղեստինցիների նման «կործանում և տառապանք» է սպասում, քանի դեռ նրանք չեն «ազատագրել» իրենց երկիրը «Հեզբոլլահից», հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

«Դուք հնարավորություն ունեք փրկելու Լիբանանը՝ նախքան այն կընկնի երկարատև պատերազմի անդունդը, որը կհանգեցնի ավերածությունների և տառապանքների, ինչպես տեսնում ենք Գազայում», – ասել է Նեթանյահուն լիբանանցիներին ուղղված ուղերձում:

«Կանգնած ես կարևոր խաչմերուկում։ Ոտքի՛ կանգնիր և հե՛տ վերցրու քո երկիրը։ Եթե ​​դու դա չանես, «Հեզբոլլահը» կշարունակի քո հաշվին խիտ բնակեցված տարածքներից Իսրայելի դեմ պայքարելու փորձերը: Նրան չի հետաքրքրում, որ Լիբանանը կարող է ներքաշվել ավելի մեծ պատերազմի մեջ»,- հավելել է Նեթանյահուն:

Նա հայտարարել է՝ իսրայելական զորքերը սպանել են «Հեզբոլլահի» հազարավոր անդամների՝ «ներառյալ անձամբ առաջնորդ Հասան Նասրալլահին, ինչպես նաև Նասրալլահի իրավահաջորդին և նրա իրավահաջորդին:

 

Լրահոս