19 Մայիսի, 2023
Կալանավորվածներից մեկը՝ Ռոբերտ Մովսիսյանը, հայտարարել է անժամկետ հացադուլ՝ ի աջակցություն անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանի։ Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

Մովսիսյանի դիմումը՝ ուղղված «Վարդաշեն»  ՔԿՀ պետին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ  բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։

Հիշեցնենք՝ նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։

kotayk

Լրահոս