20 Հունիսի, 2024

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լիտվա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում, որտեղ հանդիպումներ կունենա Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, որից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։

Լրահոս