19 Հուլիսի, 2023
Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ դիվանագիտական ճանապարհով Լաչինի միջանցքը բացվի, բացի դիվանագիտական ճանապարհից, առայժմ որևէ այլ լուծում չկա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Ասլանյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունն ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հազարանոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները պետք է պաշտպանվեն։

Դիտարկմանը, թե Ադրբեջանը նույնիսկ իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախցիների իրավունքները, պատգամավորը նշել է. «Սա 19-րդ դարը չէ, որ իրավունքները չպաշտպանվեն, 21-րդ դարն է, միջազգային հանրությունն արցախցիների ազատ, անկախ ապրելու գարանտը պետք է լինի, այդ հարցում դանդաղ առաջ ենք շարժվում: Այսօր մեր պետականության ռեալ սահմաններն են գծվում, սխալվում են նրանք, ովքեր ասում են՝ առանց Արցախ չկա Հայաստան, ես ասում եմ հակառակը՝ առանց Հայաստանի չկա Արցախ»:

Մանրամասն՝ տեսանյությում։

kotayk

Լրահոս