9 Հոկտեմբերի, 2023
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Իսրայելի հետ հակամարտության մեջ մտնել, հաղորդում է NNA գործակալությունը։

«Մենք չենք ցանկանում, որ Լիբանանը պատերազմի մեջ մտնի», – ասել է վարչապետը։

Ըստ Միքաթիի, Բեյրութի նպատակն է պահպանել անվտանգությունն ու կայունությունը պետության հարավում, պահպանել հանգստություն Լիբանանն ու Իսրայելը բաժանող Կապույտ գծում, ինչպես նաև պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը՝ վերջ դնելու Իսրայելի կողմից

Լիբանանի ինքնիշխանության ոտնահարմանը ցամաքային, օդային և ծովային ճանապարհով:

Լիբանանի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը ազդել Իսրայելի վրա։

kotayk

Լրահոս