«Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։
Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։
Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները ապահովում են սանիտարական մաքրում, իսկ ձմռանը նաև ձյան մաքրման, աղով և ավազով մշակման գործառույթներ»։