Ըստ նրա՝ այս իշխանությունը չի նկատում իրադարձությունները, որոնք աշխարհում կատարվում են. «Երկրի ղեկավարը դարձել է սովորական մի բլոգեր, ընդ որում՝ վատ որկի. հեծանիվ են քշում, տոլմա են պատրաստում, սափրվում են, դարձել է «The Kardashian» շոուն»,-ասաց նա։
Զուրաբյանը նշեց, որ ադրբեջանական բոլոր լրատվականները գրում են, թե ՀՀ-ին զինում են, ՀՀ-ն մի պրովոկացիա անելու է։ «Բայց նման հայտարության համար կամ պետք է լինել կատարյալ ապուշ, որ էս վիճակում ՀՀ-ն նման բան կանի (ես համոզված եմ, որ կատարյալ ապուշ չեն), կամ նախապատրաստվում են պատերազմի։ Իսկ մենք գլուխներս մտցերել ենք հողի մեջ, զբաղված ենք ցածրորակ բլոգերությամբ»,-ասաց նա։