«Անհերքելի փաստերով հանրությանն ապացուցելու նպատակով, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա է գործում, միտումնավոր չէի հրապարակել անցած տարվա տեսանյութը և սպասում էի, թե երբ Երևանի քաղաքապետարանը կվճարի այդ կոռուպցիոն աշխատանքների համար։ Դրանից հետո կոռուպցիոն դեպքի մասին հայտնել էի Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ տրամադրելով բոլոր տեսանյութերը, որոնցում ակնհայտ և անհերքելիորեն երևում է, որ առանց բիտում ասֆալտ են փռել, որի դիմաց քաղաքապետարանը վճարել է։
Ես ի սկզբանե գիտեի, որ այս կոռուպցիայի մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին տեղեկացնելուց հետո այն ծածկադմփոց են անելու։
Այդ իսկ պատճառով էլ նախապես էի պատրաստվել և նրանց տրամադրել անցած տարվա տեսանյութը, որպեսզի հետագայում անմեղ դեմքով չկարողանան կռուտիտ անել ու ասել, թե «տեղյակ չէինք եղել»:
Նիկոլ Փաշինյան, դուք և ձեր թիմակիցներն այլևս իրավունք չունեք հայտարարելու, թե համակարգային կոռուպցիա չկա, քանի որ կոռուպցիան՝ անհերքելի փաստերով, կարելի է ասել «ծամած դրեցի բերանները», պատշաճ ընթացք տալու փոխարեն՝ հերթական անգամ ծածկադմփոց արվեց։
Հո հիմա էլ անմեղ դեմքով չեք ասելու՝ տեղյակ չէիք եղել»։