11 Հուլիսի, 2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում ողջունելիս։

«Վլադիմիր Պուտինը ցանկանում է ոչ պակաս, քան Ուկրաինայի լիակատար նվաճումը, վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանը և ջնջել Ուկրաինան քարտեզից։ Բայց Ուկրաինան մնում է անկախ։ Իսկ Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին։ Պուտինին և աշխարհին ուղղված մեր ուղերձը պարզ է մեր աջակցությունն Ուկրաինային ուժեղ է և անսասան։ Ես լիակատար վստահությամբ ասում եմ Ռուսաստանը ձախողվում է այս պատերազմում։

Անցել է երկու տարի, Պուտինն ինքն է որոշել սկսել այս պատերազմը, ավելի քան 200 հազար ռուս զինվոր սպանվել և վիրավորվել է, միլիոնավոր մարդիկ լքել են Ռուսաստանը, քանի որ այլևս չեն ուզում ապրել այս երկրում։ Իսկ Կիևը, որը պետք է հանձնվեր հինգ օրից, հիշո՞ւմ եք, երբ դեռ մնում է և գոյություն ունի այսօր երկու տարի անց»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Լրահոս