Պետք է ուղիղ ընդունել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Փաշինյանին թվում է շահավետ է տարբեր քաղաքական հոսանքների միջև ճողոպրելով, Արևմուտքում կեղծ հեղինակություն վաստակելով վտանգի ենթարկել մեր երկրի հետ կապերը։ Փաշինյանն ակտիվորեն Հայաստանը մղում է բանդերական Ուկրաինայի ճանապարհով, նա Ռուսաստանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները դրել է ուղղակի սպառնալիքի տակ, և նրա գործողությունները հետևանքներ կունենան»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը քննադատել էր Երևանին՝ Եվրոպական միության հետ մերձենալու համար։ Մեդվեդևը հայտարարել էր, որ հայկական իշխանությունները փորձում են միաժամանակ պահպանել Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության առավելությունները և զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։
196