5 Հունիսի, 2026

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Արման Թաթոյանը իրոք ֆանտաստիկ փաստական խոսք հնչեցրեց, ուղղակի ականջներիս չեմ հավատում, որ վերջապես մեկը քաղաքական դաշտում Ադրբեջանի կոնցեպտին տվեց զավթողականություն ճիշտ գնահատականը։ Շատ դրվագներով իրոք կասեմ՝ ապրի ինքը։

Նարեկ Կարապետյանը ևս որոշ դրվագներով շատ լավ «պորտատեղադրում» արեց։

Լևոն Զուրաբյանը Արցախի թեմայով շատ կարևոր շեշտադրումներ արեց։

Հավանեցի նաև Էդմոն Մարուքյանի ու Սպարտակ Կյուրեղյանի որոշ ձևակերպումներ։

Կասեմ՝ առաջին անգամ տեսա, որ հանրային դեբատի շրջանակներում պաթոլոգիկ ստախոսի երգապնակը սպառված է՝ նախկին, թալանչի, բան, էլ չի լսվում, ինքը սպառված է՝ բոլոր առումներով։

Ընդդիմությանը մնում է մի օր՝ վաղը խոսեք ձեր մասին, ձեր ծրագրերի մասին։ Փաշինյանն ավարտված է, եթե ընտրողների մեծ մասը գնաց ընտրատեղամաս»:

 

Լրահոս