21 Հունիսի, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իջեցնել սահմանային լարվածությունը՝ պատճառաբանելով, թե ներքաղաքական խնդիր ունի լուծելու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ Մամիջանյանի՝ դրա դիմաց Փաշինյանը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնք հնարավորություն էին տալիս մշտադիտարկում անցկացնել սահմանների ամբողջ երկայնքով։

«Փաշինյանը հիմա էլ մեջբերում է Բելովեժյան համաձայնագիրը։ Հայտարարում եմ՝ ո՛չ Ալմա-Աթայի, ո՛չ Բելովեժյան համաձայնագրերն Արցախին վերաբերելի չեն, որովհետև Արցախն արդեն իսկ անկախացել էր։ Եթե այդ համաձայանագրերը բանակցային հիմք կարող էին լինել, ինչո՞ւ դրանք մինչև հիմա երբեք չեն շրջանառվել։ Դրանք շրջանառության մեջ մտան Փաշինյան և Արարատ Միրզոյանի դիվանագիտության շնորհիվ»,- նշեց պատգամավորը։

kotayk

Լրահոս