22 Մայիսի, 2023

Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին։

«Ինչու է այդ հարցը բարձրացել, որովհետև մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել կամ դուրս գալիս Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը դե-յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման վերաբերյալ, դա տեղի կունենա այն արդյունքում, որ Հայաստանի Հանրապետությունն կարձանագրի, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։

ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, որ այդ հարցը դուրս է եկել օրակարգից, որովհետև քանի դեռ կա այնտեղ հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է։

Տեսեք, անընդհատ խոսվում է մոնիթորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ ոչ, ինչո՞ւ չի գալիս, ի՞նչն է պատճառը։ Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դե-յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից»,- նշել է վարչապետը։

 

kotayk

Լրահոս