14 Հունիսի, 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան կրկին դուրս է եկել հեծանիվ քշելու։ Նա ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Այսօր տեղի ունեցավ մեր երկրորդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 15 կմ: Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է, հեծանիվը հաճույք է։ Կեցցե’ հեծանիվը։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ մեր հեծանվային ակումբին, թող իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը եւ հեծանիվի հետ իրենց լուսանկարն ուղարկեն [email protected] էլ . հասցեով»,- գրել է նա։

kotayk

Լրահոս