2 Դեկտեմբերի, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Իմ անկեղծ շնորհավորանքն եմ հայտնում Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Մաղթում եմ ամենայն հաջողություն իր պաշտոնավարման ընթացքում և ակնկալում մեր սերտ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա»,- գրված է Փաշինյանի X-ի միկրոբլոգում։

Լրահոս