Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Այսօր ԱԺ-ում լրագրողներին Հ. Աղազարյանի ասածներից կարելի է հետևություն անել, որ Նիկոլը հատուկ ծառայությունների միջոցով շարունակաբար մշակում է իր թիմում գործող (կարելի է ասել նաև անձնական օգտագործման) պատգամավորներին և պետական այլ պաշտոնյաների՝ դրանց վրա ճնշում գործադրելու նպատակով տեղեկատվություն ունենալու և հետևաբար դրանց կառավարելի պահելու համար:
Այս ամենը իհարկե զարմանալի չէ: Զարմանալի է, որ հարյուրներով համաձայնվում են այս ստորացուցիչ վիճակով ծառայել այս անձին: Եվ այս ամենը ինչի դիմաց՝ մի փոր հացի ու բարվոք տանիքի՞: Հանուն սրա ծառայե՞լ դավաճանական ռեժիմին: Պատմության մեջ հիշվելու եք, որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ և ձեր երեխաները ամաչելու են ձեր մասին հանրային խոսել, ամաչելու են ասել, որ դուք նրանց ծնողներն եք:
Ո՛չ Աղազարյանը, ո՛չ էլ այլ մեկը, ով ծառայել կամ ծառայում է ռեժիմին, արժանի չէ, և չպետք է խղճահարության սուբյեկտ դառնա»։