15 Հոկտեմբերի, 2023

ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Politico պարբերականի հրապարակումը։

«Լուրերին» տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ ԱՄՆ պետքարտուղարն ասել է օրենսդիրներին»։

«Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լրջագույն հետևանքների։ Այս հոդվածի տեղեկությունը սխալ է և որևէ կերպ չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»,- ասված է մեկնաբանության մեջ:

Նախօրեին Politico պարբերականում լույս էր տեսել  հրապարակում, որում ասվում է, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ կոնգրեսականների զգուշացրել է, որ «Ադրբեջանը կարող է առաջիկա շաբաթների ընթացքում ներխուժել Հայաստան»:

 

kotayk

Լրահոս